Այս կայքն օգտագործում է տեխնիկական (անհրաժեշտ) և վերլուծական քուքիներ։
Շարունակելով նավարկել՝ դուք ընդունում եք քուքիների օգտագործումը։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հանդիպումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ

Incontro con il Ministro del Lavoro e degli Affari Sociali, Narek Mkrtchyan

Երկուշաբթի՝ ապրիլի 7-ին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամության, սոցիալական պաշտպանության, թվայնացման հետ կապված հարցեր՝ անդրադառնալով նաև ապագա հնարավորություններին։
Նախարար Մկրտչյանը կարևորել է Աշխատանքի և սոցիալական քաղաքականության, ինչպես նաև Հաշմանդամության հարցերի նախարարության իտալացի գործընկերների հետ համաձայնեցված Համագործակցության հուշագրի վերջնականացումը՝ երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու նպատակով։
Դեսպան Ֆերրանտին իր հերթին ընդգծել է երկու երկրների միջև համագործակցությունը նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտներում ընդլայնելու ընդհանուր կամքը՝ հայտնելով իր պատրաստակամությունը՝ նպաստելու Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։