Տեղեկացնում ենք, որ Վիզաների բաժինը հեռախոսազանգերին պատասխանում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 14։30-ից 15։30-ը։
Տեղեկացնում ենք, որ Առողջապահության նախարարության՝ հոկտեմբերի 22-ի որոշմամբ Հայաստանը հայտնվել է երկրների E ցանկում, ինչի հետևանքով զբոսաշրջության համար մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացն այս պահին կասեցված է։
Նշենք, որ Covid 19 համավարակի շարունակականության պատճառով բոլոր մուտքի արտոնագրերիհայտերը ներկայացվում են Վարդանանց 4/50 հասցեում գտնվող TLS վիզաների կենտրոնի միջոցով(հեռ. 055 909449):
Հոկտեմբերի 22-ի որոշման բացառության դեպքերին չհամապատասխանելու դեպքում մուտքը Իտալիա թույլատրվում է միայն աշխատանքի (բիզնես), ուսման, առողջության (հիվանդանոցային բուժում), բացարձակ հրատապության, Իտալիայում գտնվողսեփական տուն/կեցավայր/բնակավայր վերադառնալու նպատակով:
E ցանկի երկրներից Իտալիա մուտք գործելիս/վերադառնալիս պարտադիր է.
- Լրացնել տեղորոշման առցանց ձևը (որը կոչվում է նաև թվային Passenger Locator Form (dPLF) և բջջային սարքի վրա կամ տպված տարբերակով նստեցման պահին ներկայացնել այն օպերատորին կամ ստուգումներ իրականացնող ցանկացած անձի:
- Ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեցող ցանկացած անձի ներկայացնել Իտալիա մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ կատարված PCR կամ հակագենի թեստի բացասական արդյունքը հաստատող վկայական:
- Անցնել 10-օրյա ինքնակամ մեկուսացում dPLF-ում նշված հասցեում:
- 10-օրյա մեկուսացման ավարտին հանձնել հավելյալ PCR կամ հակագենի թեստ:
- Օդանավակայանի տարանցումը թույլատրվում է առանց օդանավակայանի հատուկ տարածքներից դուրս գալու:
------------------------------------------------------------------------------------
Շենգենյան վիզա ունեցող անձինք ավտոմատ կերպով շենգենյան գոտի մուտք գործելու իրավունք ձեռք չեն բերում և պետք է հետևեն ճանապարհորդության գործող սահմանափակումներին: Ազգային տարածք մուտքը թույլատրելու որոշումը կայացնում են սահմանային մարմինները, որոնք կարող են պահանջել ուղևորության նպատակների և թույլատրելի կատեգորիա լինելու ապացույցներ հանդիսացող փաստաթղթեր, ինչպես նաև կարող են մերժել օտարերկրյա քաղաքացիների մուտքը ազգային տարածք:
Վիզաների վերաբերյալ տեղեկատվության համար գրել visti.jerevan@esteri.it էլ․ փոստին
Ազգային վիզայի դիմումները պետք է ներկայացվեն բացառապես TLS ընկերության միջոցով։
Տեղեկացնում ենք, որ հյուպատոսական վճարները որևէ պարագայում չեն վերադարձվում:
ՎԻԶԱ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Անհրաժեշտ փաստաթղթերն են.
1. դիմումի ձև
2. 1 թարմ լուսանկար
3. անձնագիր և դրա պատճենը
4. ավիատոմսի ամրագրում (մեկ ուղղությամբ)
5. Իտալիայում գործող Միգրացիոն գրասենյակի (Պրեֆեկտուրայի) կողմից Իտալիայում գտնվող գործատուին տրամադրած թույտվության (NULLA OSTA) պատճենը։
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ
Անհրաժեշտ փաստաթղթերն են.
1. դիմումի ձև
2. 1 թարմ լուսանկար
3. անձնագիր և դրա պատճենը
4. ավիատոմսի ամրագրում (մեկ ուղղությամբ)
5. Իտալիայում գործող Միգրացիոն գրասենյակի (Sportello Unico Immigrazione) կողմից տրամադրած թույտվության (NULLA OSTA) պատճենը։
6. Ընտանիքի անդամի կարգավիճակն ապացուցող փաստաթղթեր՝ ծննդյան վկայական և (կամ) ամուսնության վկայական: Դրանց պատճենները պետք է հաստատվեն ապոստիլով և թարգմանվեն իտալերեն լեզվով Արդարադատության նախարարության կողմից հավատարմագրված թարգմանչի կողմից: Թարգմանությունը նույնպես պետք է պատշաճ կերպով հաստատվի ապոստիլով:
* Իտալիայի կամ ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամների համար Nulla Osta անհրաժեշտ չէ: Դրա փոխարեն ներկայացվում է Իտալիայում բնակվող ընտանիքի անդամի լրացրած և ստորագրած հրավերը / բնակության տրամադրման հայտարարագիրը, որը կուղեկցվի հրավիրողի անձնագրի պատճենով: Ազգակցական կապը հաստատելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան կամ ամուսնության վկայականի բնօրինակը: Այն պետք է հաստատվի ապոստիլով և թարգմանվի իտալերեն լեզվով: Թարգմանությունը ևս պետք է հաստատվի ապոստիլով:
ՎԻԶԱ ԶՈՒՅԳԵՐԻ ՀԱՄԱՐ (տեսակը՝ այցելություն ընտանիքին / ընկերներին)
Նշանված զույգերի համար մուտքի արտոնագիր տրամադրելու պահանջների և պայմանների ցանկը, ինչպես նաև Իտալիայում և շենգենյան գոտում ներգաղթի օրենսդրության վերաբերյալ տեղեկությունները հասանելի են Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կայքում (vistoperitalia.esteri.it) և TLS վիզաների կենտրոնի կայքում (https://it.tlscontact.com/am/EVN/index.php?l=hy), ինչպես նաև TLS իտալական վիզաների կենտրոնի ծանուցման տախտակներում և տեղեկատվական թերթիկներում։
Այս տեսակի մուտքի արտոնագիր ստանալիս, բացի հիմնական փաստաթղթերից, պետք է ներկայացվի նաև հրավիրողի կողմից պարտավորության ստանձնման հատուկ հայտարարագիր (dichiarazione di responsabilità sulla durata e stabilità della relazione affettiva)՝ զույգի միջև առկա հարաբերությունների տևողության և կայունության վերաբերյալ, որը կուղեկցվի հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենով: Հայտարարագրի համար սեղմել այստեղ
ՎԵՐԱԴԱՐՁ
Վերադարձի վիզան տրվում է ԵՄ քաղաքացի չհանդիսացող այն անձանց, որոնք արդեն ունեցել են Իտալիայում կացության թույլտվություն: Նախատեսված է դիմել հետևյալ դեպքերում՝ երբ կացության թույլտվության ժամկետն ավարտվել է կամ երբ այն կորսվել / գողացվել է:
Անհրաժեշտ փաստաթղթերն են.
1. դիմումի ձև
2.1 թարմ լուսանկար
3. անձնագիր և դրա պատճենը
4. ավիատոմսի ամրագրում (մեկ ուղղությամբ)
5. ժամկետն ավարտված կացության թույլտվության պատճենը
6. Իտալիայից դուրս գալիս Իտալիայի ոստիկանության կողմից պատշաճ կերպով կնքված կացության թույլտվության երկարացման դիմումի ստացականի պատճենը (ricevuta)
7. եթե կացության թույլտվությունը կորել կամ գողացվել է, պետք է ներկայացվի տեղի պատկան մարմիններին ներկայացված դիմումը։
ՈՒՍՈՒՄ հավելյալ տեղեկությունների համար այցելել այս էջը
Ուշադրություն. Դեսպանությունն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում նշվածներից բացի պահանջել այլ, լրացուցիչ փաստաթղթեր։
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ընթացակարգեր)
Երևանում Իտալիայի Դեսպանությունից մուտքի արտոնագիր ստանալու համար Հայաստանի և այնտեղ օրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիները կարող են օգտվել մուտքի արտոնագրի դիմումներ ստանալու համար լիազորված TLScontact մասնավոր ընկերության կողմից տրամադրվող աութսորսինգի ծառայությունից։
Բոլոր դեպքերում, վիզայի դիմումի գնահատումը և դրա վերաբերյալ կայացվող որոշումը բացառապես Դեսպանության իրավասության ներքո է:
Վիզայի դիմումները (թե շենգենյան և թե ազգային) ներկայացվում են TLS ընկերության միջոցով՝ զանգահարելով +374 55 909 449
• Երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 12:00-ից 15:00
Հայտատուն պետք է վճարի 29 եվրոյին համարժեք լրացուցիչ գումար՝ TLS ընկերության կողմից մատուցվող ծառայության դիմաց՝ տեղում, կանխիկ և տեղական արժույթով (հայկական դրամ):
TLScontact ծառայության և ներկայացվելիք փաստաթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար՝ այցելել հttps://it.tlscontact.com/am/evn/login.php
Կարճաժամկետ և երկարաժամկետ վիզաների տրամադրման վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ.
1. Հայաստանում Իտալիայի Դեսպանությունը իրավասու է Իտալիայի և Մալթայի կարճաժամկետ մուտքի վիզաների (C տիպի), ինչպես նաև միայն Իտալիայի համար երկարաժամկետ (D տիպի) վիզաների տրամադրման համար:
2. Շենգենյան վիզայի դիմումը կարող է ներկայացվել մեկնելու օրվանից վեց ամիս շուտ և այն սովորաբար քննվում է տաս օրացուցային օրվա ընթացքում:
3. Հայաստանի քաղաքացիների համար Իտալիայի և Մալթայի կարճաժամկետ մուտքի արտոնագրի ուսումնասիրման արժեքը 35 եվրո է (18․600 դրամ), որը վճարվում է կանխիկ և տեղական արժույթով (հայկական դրամ)՝ TLS ընկերությունում դիմումը ներկայացնելու պահին (պետք է հաշվի առնել 29 եվրոյին համարժեք 16,140 դրամ հավելավճարի առկայությունը):
4. Մուտքի ազգային արտոնագրեր տրամադրելու հայտերը (Visa D, ավելի քան 90 օր) ներկայացվում են TLS- ում: Ազգային վիզայի արժեքը 116 եվրո է' համարժեք 61․600 դրամին։
5. Ստացված գումարը հետ չի վերադարձվում՝ անկախ դիմումի ուսումնասիրման արդյունքից: Այս գումարը նախատեսված է ոչ թե վիզայի տրամադրման, այլ գործի ուսումնասիրման համար:
6. Շտապ կագով մուտքի վիզա ստանալու սակագներ գոյություն չունեն։
7. Վիզա ունենալը դեռևս չի երաշխավորում օտարերկրյա քաղաքացու մուտքը Իտալիայի տարածք, քանի որ սահմանային իշխանությունները իրավասու են ստուգել մուտքի պայմաններին համապատասխանությունը: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի մեկնողներն իրենց մոտ ունենան վիզայի դիմումի համար ներկայացված փաստաթղթերի պատճենները:
Հայտնում ենք ձեզ, որ Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում հայց է ներկայացվում Իտալիայի դատական մարմնին: