Questo sito usa cookie per fornirti un'esperienza migliore. Proseguendo la navigazione accetti l'utilizzo dei cookie da parte nostra OK

Rapporto congiunto

 

Rapporto congiunto

Հայաստանի տնտեսությունը, Դեսպանության Ի.Չ.Ե. գրասենյակի ընդհանուր պատկերը /2004թ. սեպտեմբերի 2/

Երևանում Իտալիայի դեսպանությունը և Մոսկվայի Ի.Չ.Ե. գրասենյակը կազմում են կիսամյակային համատեղ զեկույց Հայաստանի տնտեսության վերաբերյալ, որը ըստ երկրի մակրոտնտեսական պատկերի ուսումնասիրության ու շահերի գլխավոր ոլորտների, կարող է Իտալիայի գործարարներին ապահովել կարևոր տեղեկություններով` ծրագրելու համար իրենց միջազգային գործունեությունը, ինչպես նաև կարող է ներկայացնել տնտեսական ընթացիկ գործընթացը, որն իրականացվում է թե' դիվանագիտական-հյուպատոսական բաժնի, թե'  Ի.Չ.Ե.-ի կողմից:

                                    Քննադատություն

Հայաստանի տնտեսական իրականությունը բնորոշվում է շարունակական էվոլյուցիայով և մեծապես ազդվում տարածաշրջանի անկայուն վիճակից: Իրականություն, որ լի է լույս ու ստվերով, բայց որը,  ընդհանուր առմամբ, ունակ է խրախուսելու Հայաստանում օտարերկրյա ձեռնարկատիրությունների  լայն մասնակցությունը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում:

Ինչևէ, եթե տեղական հեղինակությունները շարունակեն զբաղվել բարեփոխումների իրականացմամբ, ինչը նրանք արել են վերջին տարիների ընթացքում, Հայաստանի տնտեսական համապատկերը կարող է բարելավվել, և երկրում տեղի ունեցող տնտեսական զարգացման բարդ պրոցեսների հետ կապված ռիսկը, ընդհանուր առմամբ, կարող է կառավարելի դառնալ: Սա նաև այն պատճառով, որ բացասական ասպեկտների մեծ մասը հաղթահարված է որոշակի բարեփոխումների շնորհիվ /ակնհայտ կամ առնվազն ընթացքի մեջ/. Ղարաբաղյան հակամարտության լուծման դրական տեղաշարժը, Թուրքիայի հավանական մուտքը ԵՄ /որ նախատեսում է հարաբերությունների նորմալացում Երևանի և Անկարայի միջև և դրական ազդեցություն Ղարաբաղյան ճգնաժամի վրա` օտարերկրյա ներդրումների ծավալի աճը, անցյալ տարի կառավարության կողմից ընդունված աղքատության նվազեցման ռազմավարական փաստաթուղթը, որը ենթադրում է ազգային հարստության հավասար բաշխում մոտ ապագայում և դրանով ժողովրդական լայն զանգվածների ուժերի աճ:


14