Հայաստանում Իտալիայի առաջին դեսպանը եղել է Ջակոմո Գուերինին՝ Առաջին աշխարհամարտին հաջորդած ժամանակահատվածից մինչև Հայաստանի՝ Խորհրդային Միության մաս կազմելը։ Իտալիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները վերահաստատվել են Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1993 թ․ մայիսի 12-ին։
Այդ ժամանակից ի վեր միմյանց հաջորդել են 10 դեսպաններ, որոնցից երեքի նստավայրը եղել է Մոսկվայում, իսկ մյուսներինը (Երևանում դեսպանության բացումից հետո)՝ Հայաստանում․
Ֆեդերիկո ԴԻ ՌՈԲԵՐՏՈ (նստավայրը Մոսկվայում) - 1993 թ․ մայիսի 12-ից
Էմանուելե ՍԿԱՄԱԿԱ (նստավայրը Մոսկվայում) - 1996 թ փետրվարի 1-ից
Ջանկարլո ԱՐԱԳՈՆԱ (նստավայրը Մոսկվայում) - 1999 թ․ հունիսի 22-ից
Պաոլա Անդրեա ՏՐԱԲԱԼՑԱ - 2000 թ․ սեպտեմբերի 8 - 2003 թ․ ապրիլի 29
Մարկո ԿԼԵՄԵՆՏԵ - 2003 թ․ հունիսի 21 - 2007 թ․ փետրվարի 18
Մասիմո ԼԱՎԵՑՑՈ ԿԱՍԻՆԵԼԼԻ - 2007 թ․ մարտի 15 - 2009 թ․ հունիսի 12
Բրունո ՍԿԱՊԻՆԻ - 2009 թ․ հունիս 15 - 2013 թ․ նոյեմբերի 24
Ջովաննի ՌԻՉՈՒԼԼԻ - 2013 թ․ նոյեմբերի 25 - 2018 թ․ մարտի 25
Վինչենցո ԴԵԼ ՄՈՆԱԿՈ - 2018 մարտի 26 - 2020 թ․ նոյեմբերի 10
2021 թ․ մայիսի 18-ից դեսպանը Ալֆոնսո ԴԻ ՌԻԶՈՆ է