Questo sito utilizza cookie tecnici, analytics e di terze parti.
Proseguendo nella navigazione accetti l'utilizzo dei cookie.

Preferenze cookies

Դեսպանատնից

Inserisci i parametri di ricerca
Reset
18 December 2023
Ավտոմեքենայի աճուրդային վաճառք

Երևանում Իտալիայի դեսպանությունը հայտարարում է ներկայացուցչական ավտոմեքենայի աճուրդային վաճառքի մասին։ Աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով կից փաստաթղթերը։ Գնման առաջարկները պետք է ներկայացվեն մինչև 22.01.2024թ․ ժամը 14.00-ն։  

Leggi di più
8 December 2023
Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսի երդման արարողություն

2023 թվականի դեկտեմբերի 8-ին Գյումրիում Իտալիայի նորանշանակ պատվավոր հյուպատոս Մասիմիլիանո Ֆլորիանին դեսպան Ալֆոնսո Դի Րիսոյի ներկայությամբ երդման արարողությունից հետո պաշտոնապես ստանձնեց պատվավոր հյուպատոսի պաշտոնը։

Leggi di più
11 April 2023
IDEAS – Italian Dialogues on Excellence, Arts and Science

Հինգ պատմություն, որոնք ներկայացնում են այսօրվա Իտալիան։ IDEAS-ը Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության Մշակութային և տնտեսական խթանման և նորարարության գլխավոր վարչության նախագծերից է: Համացանցային շարքը, որը հասանելի է www.ideasitaly.com հասցեով, կազմված է հինգ վավերագրական տեսանյութերից՝ նվիրված ստեղծագործական և արտադրողական տարբեր ոլորտներին։ Դրանց նպատակն է՝ միջազգային հանրությանը պատմել նորարար, առաքինի և բազմակենտրոն Իտալիայի պատմությունների, […]

Leggi di più
5 October 2022
Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակության այցը Հայաստան

Հայաստանի Վճռաբեկ դատարանի հրավերով ս․թ․ հոկտեմբերի 1-ից 3-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությունը, որը ղեկավարում էր դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոն, և որի անդամներն էին փոխնախագահ Ալեսանդրա Կասանոն, դատարանի խորհրդական Մաուրա Կապրիոլին և Բարիի գլխավոր դատախազ Աննա Մարիա Տոստոն։ Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Վճռաբեկ դատարանում, որտեղ պատվիրակությանը ընդունել […]

Leggi di più
6 June 2022
Իտալիայի Հանրապետության օրվա տոնակատարություն

2022 թ․ հունիսի 2-ին դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի կեցավայրում տեղի ունեցավ ընդունելություն՝ Իտալիայի Հանրապետության տոնի կապակցությամբ։

Leggi di più
25 May 2022
«Դանթեի նոր կյանքը Հայաստանում» պատկերագրքի ներկայացում

2022 թ․ մայիսի 24-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացվեց Հայաստանում Իտալիայի դեսպանության և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի համագործակցության արդյունքում ստեղծված՝ «Դանթեի նոր կյանքը Հայաստանում» պատկերագիրքը։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Դանթեից ոգեշնչված հայ արվեստագետների ստեղծագործությունների ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։

Leggi di più
14 April 2022
Լինա Սաստրի – Նեապոլյան համերգ

2022 թ․ ապրիլի 21-ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունենեցավ Լինա Սաստրիի «Նեապոլյան համերգ»-ը, որը ներառում էր նեապոլյան երաժշտության ինչպես ամենադասական երգերը՝ ճանաչված և սիրված ամբողջ աշխարհում, այնպես էլ ժամանակակից հեղինակների գործերը։ Համերգը կազմակերպվել էր Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից։  

Leggi di più
14 February 2022
Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» ստեղծագործությունը՝ Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Տեղեկացնում ենք, որ Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ 2022 թ․ մարտի 24-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» ստեղծագործությունը։

Leggi di più
22 September 2021
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության Անկախության երեսուներորդ տարեդարձի կապակցությամբ Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին․ «Երևանն ու Հռոմը միավորված են հազարամյա և բեղմնավոր փոխհարաբերությունների ավանդույթում արմատավորված անկեղծ բարեկամությամբ: Հնագույն քաղաքակրթությունների ժառանգությունը և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բնական համակրանքը շարունակում են զարգացնել գերազանց մակարդակի վրա գտնվող երկկողմ հարաբերությունները, որոնք առավել ամրապնդման հնարավորություն […]

Leggi di più
10 August 2021
Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ, Ն․Գ․ Մարիո Դրագիի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության վարչապետ, Ն․Գ․ Նիկոլ Փաշինյանին

«Պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ցանկանում եմ իմ և Իտալիայի Հանրապետության կառավարության անունից Ձեզ հղել ամենաջերմ շնորհավորանքները և հաջողություններ մաղթել Ձեզ՝ կառավարության գործունեությունում: Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել այն խորը բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիային և Հայաստանին՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և նպաստելու Ձեր երկրի […]

Leggi di più