Questo sito utilizza cookie tecnici, analytics e di terze parti.
Proseguendo nella navigazione accetti l'utilizzo dei cookie.

Preferenze cookies

Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակության այցը Հայաստան

Հայաստանի Վճռաբեկ դատարանի հրավերով ս․թ․ հոկտեմբերի 1-ից 3-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությունը, որը ղեկավարում էր դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոն, և որի անդամներն էին փոխնախագահ Ալեսանդրա Կասանոն, դատարանի խորհրդական Մաուրա Կապրիոլին և Բարիի գլխավոր դատախազ Աննա Մարիա Տոստոն։

Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ Վճռաբեկ դատարանում, որտեղ պատվիրակությանը ընդունել են Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և դատարանի չորս պալատների նախագահները։

Պատվիրակությունը, որին ուղեկցում էին Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն և Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը, այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել բարձրագույն պետական պաշտոնյաների՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինստիտուցիոնալ հանդիպումներից բացի պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպում է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Այցը եզրափակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորների և բազմաթիվ փորձագետների, ինչպես նաև ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամների մասնակցությամբ՝ Վճռաբեկ դատարանի գրադարանում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումով։