Questo sito usa cookie per fornirti un'esperienza migliore. Proseguendo la navigazione accetti l'utilizzo dei cookie da parte nostra OK

Ցուցումներ ուղևորների համար

Ամսաթիվ:

օ/ա/Տ


Ցուցումներ ուղևորների համար

Ցուցումներ ուղևորների համար

2021թ․ մայիսի 24-ից օտարերկրյա պետություններից Իտալիա ցանկացած ժամկետով մուտք գործող յուրաքանչյուր անձ, ցանկացած տրանսպորտային միջոց նստելիս, նախքան Իտալիայի տարածք մուտք գործելը, պարտավոր է թվային ֆորմատով (digital format) լրացնել Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը՝ կատարելով հետևյալ քայլերը․
1․ Այցելել https://app.euplf.eu/#/ ինտերնետային էջ։
2. Հետևել հրահանգներին՝ Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը գտնելու համար։
3․ Ընտրել «Իտալիա»-ն՝ որպես այցելության երկիր։
4․ Գրանցվել էջում՝ ստեղծելով անձնական օգտահաշիվ՝ օգտագործողի անունով և գաղտնաբառով (անհրաժեշտ է անել միայն առաջին անգամ)։
5․ Լրացնել և ուղարկել Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը՝ հետևելով հրահանգներին։
Ձևաթուղթը լրացնելուց և ուղարկելուց հետո ուղևորը գրանցման ընթացքում նշած էլ․ փոստին կստանա Ուղևորի տեղորոշման իր նմուշը՝ PDF ֆորմատով, ինչպես նաև QR կոդ, որը պետք է ցույց տա անմիջապես իր սմարթֆոնում (թվային ֆորմատով) ինքնաթիռ նստելու պահին, ինչպես նաև ցանկացած այլ ստուգման կետում։ Որպես այլընտրանք, ուղևորը կարող է նաև տպել Ուղևորի տեղորոշման ձևաթղթի լրացված օրինակը՝ նստեցման ժամանակ ներկայացնելու համար։
Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը պարտադիր կերպով պետք է լրացվի և ուղարկվի նախքան նստեցումը։ Տրանսպորտային միջոցում ձեզ հատկացված տեղի համարը նախատեսող կետը ենթակա է փոփոխության։
Ձևաթուղթը պետք է լրացվի յուրաքանչյուր չափահաս ուղևորի համար։ Անչափահասների հետ ճամփորդելիս նրանք գրանցվում են ուղեկցող չափահաս անձի ձևաթղթումում։ Անչափահասների՝ միայնակ ճամփորդելու դեպքում Ուղևորի տեղորոշման ձևաթուղթը պետք է լրացվի խնամակալի կողմից՝ նախքան մեկնումը։
Թվային ձևաթղթի լրացման պահանջը փոխարինում է Նախարարների խորհրդի նախագահի 2021թ․ մարտի 2-ի որոշման 50-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հայտարարագրի լրացման պահանջին։ Բացառիկ դեպքերում, կամ բացառապես տեխնիկական խոչընդոտների առկայության պարագայում, հնարավոր կլինի ձևաթուղթը լրացնել թղթային տարբերակով, որը կարելի է գտնել Առողջապահության նախարարության պորտալում՝ Nuovo Coronavirus / Viaggiatori բաժնում։
Առողջապահության նախարարության պորտալում՝ Nuovo Coronavirus/ Viaggiatori բաժնում կարելի է գտնել դրան նվիրված հատուկ էջ՝ հրահանգներով, ինչպես նաև Ուղևորի տեղորոշման ձևաթղթի հղումը։


738