Questo sito utilizza cookie tecnici, analytics e di terze parti.
Proseguendo nella navigazione accetti l'utilizzo dei cookie.

Preferenze cookies

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ – ԼԱ ՍԿԱԼԱ ԹԱՏՐՈՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ – ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիան առաջարկում են երկու տարբեր տեսակի կրթաթոշակներ 2021-2022 ուսումնական տարվա համար․

1․ Օպերային երգեցողության խորացված դասընթաց․

Օպերային երգեցողության խորացված դասընթացներին հաճախելու համար Նախարարությունը կարող է առաջարկել առավելագույնը 10 կրթաթոշակ’ յուրաքանչյուրը 9 ամիս տևողությամբ: Կրթաթոշակները կտրամադրվեն 2022 թվականի հունվարի 1-ից, ամսական 900,00 եվրոյի չափով:

Հետաքրքրվողները կարող են ծանոթանալ հայտարարությանը, որի ժամկետը լրանում է մայիսի 12-ին, և իրենց հայտերը ներկայացնել Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի կայքէջի միջոցով։

2․ Մագիստրոսական դասընթաց “Performing Arts Management” մասնագիտությամբ․

Նախատեսվում է տրամադրել առավելագույնը 9 կրթաթոշակ “Performing Arts Management” մասնագիտությամբ մագիստրոսական դասընթացին մասնակցելու համար, որի նպատակն է վերապատրաստել բարձրակարգ մասնագետների՝ կենդանի կատարումների աշխարհին բնորոշ կառավարման և տնտեսական հմտություններով:

Հայտարարությունն ուժի մեջ կլինի մինչև ս․թ․ սեպտեմբերի 16-ը ԵՄ անդամ չհանդիսացող երկրների թեկնածուների համար և մինչև ս․թ․ հոկտեմբերի 1-ը ԵՄ երկրների թեկնածուների համար: Կրթաթոշակների տևողությունը 6 ամիս է’ սկսած 2022 թ․ հունվարի 1-ից, ամսական 900,00 եվրոյի չափով:

Այս դեպքում ևս հետաքրքրվողները կարող են ծանոթանալ հայտարարությանը և իրենց հայտերը ներկայացնել Ակադեմիայի կայքէջի միջոցով։

Թե՛ մագիստրոսական դասընթացի, թե՛ օպերային երգեցողության խորացված դասընթացի կրթաթոշակառուներն ինքնուրույն կերպով ստիպված կլինեն հիվանդություններից և դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագիր կնքել: