Questo sito usa cookie per fornirti un'esperienza migliore. Proseguendo la navigazione accetti l'utilizzo dei cookie da parte nostra OK

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և դեսպանության ռազմական կցորդին

Ամսաթիվ:

օ/ա/Տ


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և դեսպանության ռազմական կցորդին

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին և դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ռոբերտո Վաննաչիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել համավարակի պայմաններում սահմանափակված համագործակցության միջոցառումների իրականացումը:

Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր:


733