Questo sito utilizza cookie tecnici, analytics e di terze parti.
Proseguendo nella navigazione accetti l'utilizzo dei cookie.

Preferenze cookies

Covid-19 – Համավարակի դեմ կիրառվող միջոցառումները Հայաստանում

2020 թ․ սեպտեմբերի 11-ից արտակարգ դրությունը փոխարինվել է կարանտինով՝ մինչև 2021 թ․ հունվարի 11-ը։

Ճանապարհորդներից, որոնց թույլատրվում է մուտք գործել Հայաստան, պահանջվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալ կամ վճարովի հիմունքներով հանձնել PCR թեստ (թեստի բացասական արդյունքի դեպքում անհատները կարող են ազատվել պարտադիր ինքնամեկուսացումից)։

Դիմակ կրելը շարունակում է պարտադիր մնալ։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Իտալիայի Հանրապետության կառավարության սահմանած և մինչ օրս գործող դրույթների համաձայն՝ այն անձանց, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում գնտվել են Հայաստանում, հնարավորություն է տրվում մուտք գործել Իտալիա միայն այն դեպքում, եթե վերջիններս հանդիսանում ԵՄ քաղաքացի՝ մշտական բնակությամբ Իտալիայում։ Հավելյալ և մանրամասն տեղեկությունների համար խորհուրդ է տրվում այցելել Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային աշխատանքային խմբի՝ Viaggiare Sicuri կայք։

Բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում ստորև ներկայացվում է «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի (Հայաստան, Երևան, Ռոստովյան փ., 17/1 շենք) տրամադրած հեռախոսահամարը՝ նախատեսված Իտալիայի քաղաքացիների համար․
+374 43 700505

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել Հայաստանի Հանրապետության կառավարության վեբ կայք։