Տեղեկացնում ենք, որ Նախարարների խորհրդի նախագահի՝ 2020 թ․ հոկտեմբերի 13-ի հրամանագրով սահմանվել է, որ վավերականության ժամկետի մեջ գտնվող կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները կարող են վերադառնալ Իտալիայում իրենց բնակության վայր։
Վավերականության ժամկետը լրացած կացության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները կարող են դիմել վերադարձի վիզա ստանալու համար՝ կապվելով TLScontact Վիզաների Կենտրոնի հետ (հերթագրման համար զանգահարել 055909449 հեռախոսահամարով' երկուշաբթիից ուրբաթ, ժամը 12.00-15.00)։
Բացի այդ, Հայաստանից Իտալիա մեկնողներից պարտադիր պահանջվում է նստեցման պահին ներկայացնել մեկնելուն նախորդող 72 ժամերի ընթացքում կատարված թեստի բացասական արդյունքի տեղեկանք: