Questo sito utilizza cookie tecnici, analytics e di terze parti.
Proseguendo nella navigazione accetti l'utilizzo dei cookie.

Preferenze cookies

Սահմանափակող միջոցառումներ մինչև 2020 թ․ մայիսի 3-ը

Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն ստորագրել է նոր հրամանագիրը, համաձայն որի՝ Covid-19 համաճարակային արտակարգ իրավիճակի տարածումը կանխարգելելու նպատակով մինչ այժմ գործող սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է մինչև ս․թ․ մայիսի 3-ը։

լրացուցիչ տեղեկությունների համար սեղմել այստեղ

 

Առողջապահության նախարարության և Ենթակառուցվածքների ու տրանսպորտի նախարարության ընդունած նոր որոշումներ՝ արտերկրից վերադարձող Իտալիայի քաղաքացիների և Իտալիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար

Արտաքին գործերի նախարարության կայքի այստեղ մանրամասն ցուցումներ են տրվում արտերկրում գտվող անձանց՝ Իտալիա մուտք գործելու պայմանների վերաբերյալ։

Մուտքը թույլատրվում է միայն աշխատանքի, առողջության և բացարձակ հրատապության (անհետաձգելի և տեղում անլուծելի կարիքների) դրդապատճառներով։ Այս տեսանկյունից, նրանք, ովքեր իրենց մշտական բնակության վայրից դեպի հեռու գտնվող մեկ այլ վայր ուղևորություններ են նախաձեռնում (ինչպես, օրինակ՝ մշտապես արտերկրում բնակվող Իտալիայի քաղաքացիների կամ նույնպես արտերկրում բնակվող օտարերկրացիների ուղևորությունը դեպի Իտալիա), պետք է պատրաստ լինեն՝ ոստիկանության ստուգումների դեպքում խիստ մանրամասնորեն փաստարկելու իրենց ճանապարհորդության իրական անհրաժեշտությունն ու հրատապությունը։

Այս առումով, շատ կարևոր են տեղաշարժման թերթիկները (ինքնահավաստագրերը), որոնք Իտալիայի և օտարերկրյա շահագրգիռ քաղաքացիները պետք է ներկայացնեն ցանկացած տեղաշարժման համար՝ սկսած Իտալիա մեկնելու պահից (օրինակ՝ օդանավ կամ լաստանավ նստեցման ժամանակ), հետագայում սահմանապահ մարմիններին, և այդպես երկրի տարածքում իրավապահ մարմինների կողմից իրականացվող բազմաթիվ ստուգումներից յուրաքանչյուրի դեպքում։

Տեղաշարժման թերթիկները ենթակա են խաչաձև ստուգումների, և դրանց կեղծ կամ անհամապատասխան լինելը կարող է հանգեցնել վարչական տույժերի կամ, որոշ դեպքերում, նաև քրեական պատասխանատվության։

Ամեն դեպքում, յուրաքանչյուր ոք, ով մուտք է գործում Իտալիա, բացի այն, որ պետք է ներկայացնի ճանապարհորդությունն արդարացնող անհետաձգելի դրդապատճառները, պետք է նաև պլանավորի երկրի տարածքում իր տեղաշարժերը՝ հաշվի առնելով վարակի տարածումը սահմանափակելու նպատակով գործող սահմանափակումները, ինչպես նաև արտերկրից մեր երկիր ժամանող անձանց համար գործող կարանտինային և առողջապահական մարմիններին տեղեկացնելու պարտավորությունները։

«Cura Italia» հրամանագիր

1- COVID-19 վիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրությունը հաղթահարելու նպատակով 2020 թ․ մարտի 17-ին ընդունված n.18՝ “Cura Italia” կոչվող հրամանագրով սահմանված արտակարգ նորմերի շարքում առանձնանում է 103-րդ հոդվածի հետևյալ նորմը․ 2020 թ․ փետրվարի 23-ի դրությամբ ընթացքի մեջ գտնվող կամ այդ օրվանից հետո սկսած վարչական վարույթների պարագայում հաշվի չի առնվում փետրվարի 23-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածը։ Բացի այդ, բոլոր վկայականները, ատեստատները, արտոնագրերը, թույլտվությունները և որակավորման փաստաթղթերը, որոնց վավերականության ժամկետը լրանում է 2020 թ․ հունվարի 31-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում, պահպանում են իրենց վավերականությունը մինչև ս․թ․ հունիսի 15-ը։

Օրինակ՝ քաղաքացիության առումով, մասնավորապես, դադարեցվում է 91/1992 օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների համաձայն Իտալիայի քաղաքացիություն տրամադրելու կարգը։

Ինչ վերաբերում է կացության իրավունքներին

1 – ԵԹԵ ՎԵՐՋԻՆՆԵՐՍ ՏՐՎԵԼ ԵՆ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԵՎ ԵԹԵ ԴՐԱՆՑ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆՈՒՄ Է 2020 Թ․ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ, ԱՊԱ ԴՐԱՆՔ ԿՊԱՀՊԱՆԵՆ ԻՐԵՆՑ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ 2020 Թ․ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ը

Ա․ վավեր, սակայն վավերականության ժամկետը գրեթե լրացած կացության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները (հիշեցում․ վավերականության ժամկետի ավարտը պետք է լինի 01․01․2020 – 31․07․2020 ժամանակահատվածում), որոնք COVID-19 համավարակի պատճառով ընդհատել են իրենց կացությունն Իտալիայում և որոնք, այդպիսով, օրենքով սահմանված ժամկետներում հնարավորություն չեն ունեցել դիմելու վավերականության ժամկետի երկարաձգման համար, նախքան Իտալիա մեկնելը պետք է կապ հաստատեն այս դեսպանության հետ visti.jerevan@esteri.it էլեկտրոնային փոստի հասցեով։ Էլեկտրոնային նամակը ստանալուց հետո դեսպանությունը կպատրաստի տեղեկանք, որը դիմումատուն ստիպված կլինի իր մոտ պահել սահմաններ հատելու համար:

Բ․ Իտալիա մուտք գործելուց հետո վավերականության ժամկետը լրացած կամ գրեթե լրացած (վավերականության ժամկետի ավարտը պետք է լինի 01․01․2020 – 31․07․2020 ժամանակահատվածում) կացության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է անհապաղ կապվեն ոստիկանության՝ իրենց բնակության վայրի համար իրավասու բաժանմունքի հետ կացության իրավունքի վավերականության ժամկետը երկարաձգելու համար։

Գ․ հիշեցվում է, որ կացության իրավունքի ժամկետը երկարաձգելու իրավասությունը բացառապես կրում են Իտալիայում գտնվող ոստիկանության բաժանմունքները:

Դ․ ինչ վերաբերում է մուտքի արտոնագրով կամ առանց վերջինիս Իտալիա մուտք գործած օտարերկրացիներին, անհաղթահարելի ուժի պայմաններում կացության թույլատրելի ժամանակահատվածի ավարտից հետո Իտալիայում գտնվելը չի ենթադրում հավելյալ ձևականությունների կատարում և չի կարող վնաս հասցնել ուղղակիորեն շահագրգիռ անձանց դիրքորոշմանը։ Ներկայիս խոչընդոտները հաղթահարելուն պես ազգային տարածքը լքելու պարտավորությունը օտարերկրացիների համար մնում է անփոփոխ։

2- «Cura Italia» հրամանագրի 104-րդ հոդվածը երկարաձգում է անձնագրերի, էլեկտրոնային նույնականացման քարտերի (միայն անձնական նույնականացման նպատակով, այլ ոչ որպես սահմաններ հատելու համար ճանապարհորդական փաստաթուղթ) և վարորդական իրավունքների վավերականության ժամկետը մինչև 2020 թ․ օգոստոսի 31-ը։

Ամբողջական հրամանագրի համար սեղմել այստեղ

 

9/3/2020թ. ԵՏՆ/ ԻԱԱ-ի (MIT/ACI) n. 8217 համատեղ շրջաբերական

նոր դրույթներ արտահանելու համար տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու կարգի վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմել այստեղ։ Մասնավորապես, հնարավորություն է ընձեռնվել իրականացնել արտահանվող տրանսպորտային միջոցների հաշվառու մից հանումը համաձայն գործող հին նորմատիվի մինչև 2020 թ. մայիսի 4-ը:

Բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում Հայաստանում գտնվող իտալացիները կարող են զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին, որը միայն Իտալիայի քաղաքացիների համար տրամադրել է «ՄեդԼայն» կլինիկան

Երևան, Ռոստովյան փ. 1, 17

+374 43 700505

 

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում ենք խիստ հետևալ COVID-19 վարակին հակազդելու և դրա տարածման կանխարգելմանն ուղղված Իտալիայի կառավարության նոր միջոցառումներին:

Դադարեցվել են թռիչքներն Իտալիայից և դեպի Իտալիա: Կարող է գործել միայն Բելավիա Ավիաուղիների թռիչքը դեպի Մինսկ, որտեղից Իտալիա ժամանելու համար նախատեսված է տեղփոխ Ամստերդամում: Չի կարելի նաև բացառել, որ կարող են ընդունվել նոր միջոցառումներ՝ առանց հատուկ նախազգուշացման:

Հաշվի առնելով շարունակ զարգացող իրավիճակը՝ խորհուրդ է տրվում նախքան ճամփորդելը կապ հաստատել ավիաընկերության հետ՝ ստուգելու թռիչքների առկայությունը, և այցելել Viaggiare Sicuri կայքը և Ministero della Salute կայքի՝ կորոնավիրուսին հատկացված բաժինը:

Հիշեցնում ենք, որ Հայաստանի սահմանները փակ են բոլոր օտարերկրացիների համար, բացառությամբ նրանց, ովքեր ունեն գործող կացության իրավունք, Հայաստանի քաղաքացիների ընտանիքի անդամների և դիվանագիտական անձնակազմի համար:

Երևանի միջազգային օդանավակայան համաճարակաբանական բարձր ռիսկային իրավիճակ ունեցող երկրներից, որոնց ցանկում է նաև Իտալիան, ժամանած ուղևորները բացի ջերմաչափումից, նաև ախտանիշների արտաքին զննում են անցնում: Նրանք նաև լրացնում են թերթիկ, որտեղ նշում են իրենց անձնական և հեռախոսային տվյալները: Կառավարության կողմից հաստատված հատուկ հանձնաժողովը յուրաքանչյուր օր ստուգում է ժամանածների առողջական վիճակը:

Հայաստանում իրավիճակի մասին թարմացվող տեղեկությանը կարելի է հետևել ֆեյսբուքյան սոցիալական ցանցի https://www.facebook.com/ministryofhealthcare/ կամ News.am, ինչպես նաև Armenpress կայքերի միջոցով: