Questo sito utilizza cookie tecnici, analytics e di terze parti.
Proseguendo nella navigazione accetti l'utilizzo dei cookie.

Preferenze cookies

Տեսահամերգ «La Vita E’ Bella»

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի կատարումով «La Vita E’ Bella» տեսահամերգը՝ իրականացված Երևանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ:

Նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի և Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, ինչպես նաև այնպիսի հայտնի երաժիշտների մասնակցությամբ, ինչպիսիք են Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Աննա Տիֆուն, Գլորիա Կամպաները, Ռոբերտո Կոմինատին և Կոստանցա Պրինչիպեն, կատարում է Մաեստրո Նիկոլա Պիովանիի հայտնի նոտաները:

Հրաշալի երաժշտություն, որ դիպչում է հոգու ամենախոր լարերին և որը մեզ հիշեցնում է, թե որքան մեծ է Արվեստի և Գեղեցկության կարևորությունը այս աշխարհում մեր՝ իտալացիներիս ինքնության հարցում:

Տեսահամերգ