Questo sito usa cookie per fornirti un'esperienza migliore. Proseguendo la navigazione accetti l'utilizzo dei cookie da parte nostra OK

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ

Ամսաթիվ:

օ/ա/Տ


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Իտալիայի միջև գործընկերության և փոխվստահության ոգով զարգացող հարաբերություններն ընդլայնվում են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հայաստանը մշտապես կարևորում է մեր երկրների միջև փոխգործակցության շարունակական ամրապնդումն ու զարգացումը:

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր պարբերական շփումները։ Համոզված եմ, որ Իտալիա նախատեսվող իմ առաջիկա պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-իտալական բազմաշերտ հարաբերություններին։

Սահմաններ չճանաչող համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ ճգնաժամի պայմաններում իմ անկեղծ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում Իտալիայի բարեկամ ժողովրդին: Բարձր եմ գնահատում մարդկային կյանքեր փրկելուն և համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված՝ Ձեր երկրի ջանքերը: Հավատացած եմ, որ հեռու չէ այն օրը, երբ համավարակը կհաղթահարվի, և մենք կվերսկսենք առօրյա բնականոն կյանքը՝ կրկնապատկելով մեր երկրների և ժողովուրդների միջև առավել ամուր հարաբերություններ հաստատելու՝ համատեղ հանձնառությունը»։

Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ


692