Ալֆոնսո Դի Րիզո
Հայաստանում Իտալիայի Դեսպան
- Ծնվել է Նեապոլում, 1965 թ․ սեպտեմբերի 9-ին։ 1988թ․ ապրիլի 27-ին ավարտել է Նեապոլի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը։ 1991 թ․ հունիսի 28-ին ավարտել է Նեապոլի Օրիենտալե համալսարանական ինստիտուտի Քաղաքագիտության ֆակուլտետը։
- 1997 թ․ դեկտեմբերի 29-ից աշխատանքի է անցել Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունում։
- 1998 թ․ հոկտեմբերի 19-ից ծառայության է անցել ԱԳ նախարարության Իրավական հարցերի, դիվանագիտական վեճերի և միջազգային համաձայնագրերի վարչությունում։ 2000 թ․ հունվարի 1-ին նշանակվել է Իրավական հարցերի վարչության աշխատակազմի ղեկավար։
- 2000 թ․ ապրիլի 27-ին փոխդեսպան է նշանակվել Կուալա Լումպուրում։
- 2003 թ հուլիսի 1-ից՝ Թեհրանում Իտալիայի դեսպանությունում որպես քաղաքական հարցերով խորհրդական։
- 2007 թ․ հուլիսի 2-ին ստացել է դիվանագիտական առաքելության խորհրդականի դիվանագիտական աստիճան։
- 2007 թ․ օգոստոսի 1-ին նշանակվել է ԱԳ նախարարության երկրորդ բաժանմունքի Մարդկային ռեսուրսների, բյուջեի և ինովացիաների գլխավոր վարչության պետի տեղակալ։
- 2009 թ․ սեպտեմբերի 7-ից ծառայել է Ալժիրում Իտալիայի դեսպանությունում որպես փոխդեսպան։
- 2012 թ․ հուլիսի 2-ին ստացել է դեսպանության խորհրդականի դիվանագիտական աստիճան։
- 2013 թ․ հունվարի 7-ից եղել է Կոտ դ՛Իվուարում Իտալիայի դեսպան՝ Նիգերում, Բուրկինա Ֆասոյում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում երկրորդական հավատարմագրմամբ։
- 2017 թ․ սեպտեմբերի 1-ից եղել է ԱԳ նախարարության Արհմիությունների և նորարարությունների վարչության պետը։
- 2021 թ․ մայիսի 18-ից Հայաստանում Իտալիայի դեսպանն է։
- 2022 թ․ հունվարի 1-ին ստացել է լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան։
- Ամուսնացած է Կորին Մագելոն Շանտալ ԶԵԼԹՆԵՐԻ հետ, ունի երկու զավակ՝ Լորենցոն և Ֆրանչեսկոն։
Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանաշանի Ասպետ, 2007 թ․